ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնին հավակնող միլիարդատեր Դոնալդ Թրամփը սպառնացել է դատի տալ իր գլխավոր մրցակից, Տեխաս նահանգից սենատոր Թեդ Կրուզին՝ կապված այն բանի հետ, որ նա իբր իրավունք չունի մասնակցելու ընտրություններին, քանի որ ծնվել է Կանադայում։ Այս մասին միլիարդատերը գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։
«Եթե Թեդ Կրուզը չսկսի ազնիվ գործել, չդադարի խարդախել և իմ վերաբերյալ բացասական գովազդային հոլովակներ թողարկել, ես իրավունք կվերապահեմ դատի տալ նրան այն բանի համար, որ նա ծնունդով ԱՄՆ քաղաքացի չէ»,- նշել է նա։










































