Իրանն ու Սաուդյան Արաբիան պետք է հաղթահարեն լարվածությունը հարաբերություններում հանուն Սիրիայում և Մերձավոր Արևելքում կայունության։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
«Մենք պետք է միասին աշխատենք»,- ասել է նա Մյունխենում անվտանգության հարցերով միջազգային համաժողովի ժամանակ։
Նրա խոսքով՝ երկու երկրները չեն կարող անտեսել միմյանց շահերը տարածաշրջանային խնդիրները լուծելիս։
«Մենք պատրաստ ենք աշխատել Սաուդյան Արաբիայի հետ… Ես կարծում եմ, որ Իրանն ու Սաուդյան Արաբիան կարող են Սիրիայի հարցով ընդհանուր դիրքորոշումներ գտնել»,- ասել է Զարիֆը։









































