Գվատեմալայի նոր նախագահ՝ հայտնի կատակերգու Ջիմի Մորալեսը, սկսել է իր աշխատավարձի զգալի մասն ուղղել բարեգործությանը։
Մորալեսը բարեգործությանն է ուղղել իր առաջին նախագահական աշխատավարձի 60 տոկոսը՝ նախկինում խոստացված 50 տոկոսի փոխարեն, և խոստացել հետագայում էլ պահպանել այդ համաչափությանը։
Ընդհանուր առմամբ պետության ղեկավարը տրամադրել է մոտ 5200 դոլար, որը բաշխվել է 4 ուղղությամբ՝ Կոմոլոպա քաղաքի եկեղեցու թանգարանին, Չամպերիկո քաղաքի նավահանգստի վերակառուցմանը, Պետեն դեպարտամենտի հիմնադրամին և դպրոցին։ Նրա տրամադրության տակ մնացած աշխատավարձի 40 տոկոսը կազմում է մոտ 3500 դոլար։









































