Ռադիոյի համաշխարհային օրը երիտասարդ տոն է՝ այն առաջին անգամ նշվել է 2012-ին: Տոնը նշելու մասին որոշումը ՅՈՒՆԵՍԿՕ-ն կայացրել է 2011-ին՝ գրում է Calend-ը:
Օրը պատահաբար չի ընտրվել՝ 1946-ի փետրվարի 13-ին առաջին անգամ եթեր է հեռարձակվել «ՄԱԿ-ի ռադիո»-ն, որի կայանը տեղակայված էր ՄԱԿ-ի կենտրոնակայանում:
Ինչպես ասում են տոնը սահմանողները՝ այն պետք է ոչ միայն արժանին մատուցի ռադիոյին՝ որպես կապի միջոցի, այլև ծառայի ռադիոյին առնչվող բոլոր մարդկանց միջև համագործակցության ամրապնդմանը: Տոնը պետք է նպաստի նաև ինչպես միջազգային ԶԼՄ-ների, այնպես էլ տեղի ռադիոկայանների տեղեկատվության հասանելիության ընդլայնմանը և աջակցի ռադիոալիքներում կարծիքի արտահայտման ազատությանն ու գենդերային հավասարությանը: