Իսպանական ինքնաթիռը Իտալիայի Լիպարյան կղզիների մոտ անհետացել է ռադարների էկրանից՝ հաղորդում է Terra Espana պարբերականը:
Տեղի ժամանակով ժամը 12:00-ին ինքնաթիռի անհետացման մասին առաջինը հաղորդել է Իտալիայի Պալերմո քաղաքի նավահանգստի կապիտանը, որից հետո իտալացի փրկարարները սկսել են որոնողական աշխատանքները:
Որոնողական աշխատանքներին մասնակցում են ցամաքային անվտանգության ծառայության մի քանի մոտորանավակներ և մոտակայքում գտնվող առևտրական նավերը: Դրանք անցկացվում են Լիպարյան կղզիների և Իտալիայի Կալաբրիա հարավային շրջանի միջև:
Corriere della Sera պարբերականը նշում է, որ խոսքը, հնարավոր է, ռազմական ինքնաթիռի մասին է, սակայն Իսպանիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը բացառում է արտակարգ իրավիճակի առաջացումը: Իտալական ռազմաօդային ուժերը նույնպես չեն հաստատում այս տեղեկատվությունը:
Այս կապակցությամբ իտալական մամուլը նշում է, որ կորած ինքնաթիռի մասին տեղեկատվությունը կարող է կեղծ տագնապ լինել, իսկ որոնումները կարող են անցկացվել որպես նախազգուշական միջոցառումներ:








































