Brent մակնիշի հյուսիսծովյան խառնուրդի արժեքը հասել է մեկ բարելի դիմաց 33 դոլարի՝ գրանցելով 10 տոկոսի կտրուկ աճ։ Այս մասին են վկայում բորսային տվյալները՝ փոխանցում է Lenta.ru-ն։
Brent-ի մեկ բարելի գինը հասել է 33 դոլարի, իսկ WTI նավթի գինը թանկացել է ավելի քան 11 տոկոսով՝ հասնելով 29.3 դոլարի։
Նավթի գները բաձրացել են՝ շնորհիվ ամերիկյան նավթագազային Baker Hughes ընկերության հրապարակած տվյալների, ըստ որոնց՝ ԱՄՆ-ում հորատող սարքերի թիվը մեկ շաբաթում կրճատվել է 30-ով՝ հասնելով 541 միավորի։ Տարեկան կտրվածքով կրճատումը կազմել է 60.1 տոկոս։







































