Նյու Դելիից Բանգալոր թռիչք իրականացնող հնդկական Air India ավիաընկերության օդանավի անձնակազմի հրամանատարը զուգարան գնալուց հետո չի կարողացել խցիկ վերադառնալ, ինչի հետևանքով վթարային վայրէջք է կատարվել: Բանն այն է, որ օդաչուական խցիկի դուռը փակվել է: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Ինչպես նշում է պարբերականը, ուղևորների շրջանում խուճապ է սկսվել, երբ նրանք տեսել են, որ օդանավի հրամանատարը օդաչուական խցիկի դուռը բացելու անհաջող փորձեր է անում: Դուռը ներսից չի կարողացել բացել նաև երկրորդ օդաչուն:
Air India-ն հայտարարել է, որ ինքնաթիռը նախանշված վայր է հասել մոտ 3 ժամ ուշացումով:









































