Thursday, 02 07 2026
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
07:50
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները

Սերժ Սարգսյանը հեռացողից դարձավ մնացող

Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան նախագահի նստավայրում հանդես է եկել ելույթով՝ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո Հայաստանը հայտնվեց բոլոր առումներով անցումային մի շրջանում: Անցումային շրջան է իշխանության մեջ, քանի որ մինչև 2018 թվականը փաստորեն շարունակելու է գործել արդեն հին Սահմանադրությունը, և նորը լիարժեք ուժի մեջ կմտնի 2018-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը հրաժեշտ կտա պաշտոնին:

Անցումային այդ շրջանը իշխանությանը դնում է մի իրավիճակում, որը բնորոշվելու է մի շարք առանձնահատկություններով, առավել ևս նկատի ունենալով այն, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է նախագահի պաշտոնից, սակայն ո՛չ իշխանությունից հեռանալու մասին և կարող է լինել վարչապետ կամ ԱԺ նախագահ: Սա նշանակում է, որ իշխանական համակարգը հայտնվում է այս գործոնից կախվածության մեջ:

Խնդիրն այն է, որ այսպիսի ելույթով Սերժ Սարգսյանը հեռացողից դառնում է մնացող: Եվ եթե ինչ-որ քայլեր հնարավոր էին հեռացող նախագահի դեմ, ապա մնացողի պարագայում այդ քայլերը այլևս դառնում են հարցական: Այսինքն՝ Սերժ Սարգսյանն այսպիսով մեծացրել է ներհամակարգային ռիսկերը: Ասել կուզի՝ եթե նա հեռացող նախագահի ընկալում ունի իշխանական համակարգում, ապա այդ համակարգի տարբեր թևերի մեջ նվազում է ռիսկը նրա հանդեպ որևէ գործողության մասով՝ նախաձեռնելու, աջակցելու, միանալու և այլն: Այդ իրավիճակը մեծացնում է Սերժ Սարգսյանի ռիսկերը, որովհետև այդ դեպքում արդեն ոչ միայն կարող են ավելի համարձակ սպասել նրա հեռանալու ժամկետին և այդ ընթացքում նույնքան համարձակ գործընթացներ ծավալել իշխանության համար պայքարում՝ հաշվի չառնելով արդեն Սերժ Սարգսյանին, այլև նույնիսկ կարող են արագացնել նրա հեռացումը:

Երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է կամ բավական թափանցիկ ձևով ակնարկում, որ մտադիր է մնալ, ապա այստեղ արդեն, առնվազն հոգեբանորեն, համակարգում տեղի է ունենում էական շրջադարձ: Նա ընկալվում է արդեն մնացող, հետևաբար՝ նրա դեմ որևէ քայլ կամ նախաձեռնություն կատարելը դառնում է ռիսկային: Այսպիսով, Սերժ Սարգսյանը նվազեցնում է սեփական ռիսկերը և բարձրացնում ռիսկերը իշխանության տարբեր թևերի համար: Ընդ որում՝ այստեղ խնդիրն այն չէ, որ, օրինակ, Հովիկ Աբրահամյանը, կամ իշխող համակարգում հավակնություններ ունեցող որևէ մեկը կարող է և չտրվել հոգեբանական ճնշմանն ու գնալ առաջ, քանի որ, մեծ հաշվով, Սերժ Սարգսյանը նախագահից ավտոմատ կերպով չէ, որ դառնալու է վարչապետ: Սակայն տվյալ պարագայում Սերժ Սարգսյանի համար խնդիրը այդ մեկ-երկու անհատներին ռիսկի տակ դնելը չէ, այլ հենց իշխանական այն մեծամասնությանը, որն ըստ էության որևէ որոշում կայացնելիս առաջնորդվում է բնազդներով:

Ի վերջո, այդ մեծամասնությանը որևէ նախաձեռնության բերելու համար որևէ անհատ ՀՀԿ-ական պետք է համոզի, այսպես ասած, իշխի բնազդների վրա: Սերժ Սարգսյանի այսօրվա ելույթի հիմնական ասելիքն էլ, որ կարող է մնալ որպես վարչապետ կամ ԱԺ նախագահ, հենց այդ մեծամասնության բնազդների վրա իշխելու, առնվազն իշխանական անցումային շրջանում այդ բնազդներն առավելագույն կառավարելի պահելու համար՝ մինչ իր քաղաքական ծրագրերի առավել որոշակիացումը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում