«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է «Բարսելոնա»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի ծառայություններով:
Անգլիական ակումբի ղեկավարների կարծիքով` բանակցային գործընթացում մեծ դեր կարող է ունենալ «կարմիր սատանաներ»-ի հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին, ով Ֆաբրեգասի հետ միասին 7 տարի հանդես է եկել Լոնդոնի «Արսենալ»-ում:
2012/13 թվականների մրցաշրջանում Ֆաբրեգասը 29 հանդիպում է անցկացրել Իսպանիայի ընտրանու կազմում, 10 գոլի հեղինակ դարձել և 11 արդյունավետ փոխանցում կատարել: 26-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Միլան»-ը:









































