ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «Սթիվեն Քոլբերի հետ երեկոյան շոուի» եթերում խոստովանել է, որ պարբերաբար խաղադրույքներ է կատարում մարզական միջոցառումների վրա։ Այս մասին հայտնում է Card Player-ը։
Երբ խոսքը «Սուպերգավաթ-2016»-ի եզրափակչի մասին էր, որի ընթացքում հանդիպել են «Կարոլինա Պանտերսն» ու «Դենվեր Բրոնկոսը», նախագահն ասել է հետևյալը. «Իհարկե, ես դիտել եմ եզրափակիչը։ Յուրաքաչուր Սուպերգավաթից հետո ես զանգահարում եմ հաղթող թիմին և շնորհավորում։ Իսկ երբեմն զանգում եմ նաև պարտվողներին, հատկապես երբ խաղադրույք եմ կատարած լինում նրանց հաղթանակի վրա»։
Քոլբերն Օբամային հիշեցրել է, որ Նևադա նահանգից դուրս խաղադրույքներն ԱՄՆ-ում անօրինական են, ինչին Օբաման կատակով պատասխանել է՝ ասելով, որ ինքը նախագահ է և անձամբ է ներել իրեն այդ իրավախախտման համար։







































