«Նյու Յորք Սիթի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը վստահ է, որ պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն կկարողանա պատշաճ կերպով կատարել իր աշխատանքը «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:
«Չգիտեմ, թե արդյունքում որ ակումբը կգլխավորի Մոուրինյոն: Հաճախ չեմ շփվում նրա հետ: Վերջին անգամ Ժոզեի հետ խոսել եմ, երբ նա հեռացել է «Չելսի»-ից: Կարծում եմ՝ որոշ ժամանակ հանգստանալուց հետո Մոուրինյոն մեծ ակումբ կգլխավորի:
Նա, հավանաբար, կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Հաստատ գիտեմ, որ Մոուրինյոն կկարողանա ղեկավարել «կարմիր սատանաներ»-ին»,- Daily Mail-ը մեջբերում է Լեմպարդի խոսքերը:









































