Քենդալ Ջենները նկարահանվել է Independent ամսագրի նախագծի համար, որը կանանց կոչ է անում մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին: 20-ամյա մոդելը կրկնել է բոլոր ամերիկացիներին լավ հայտնի կերպար՝ կարմիր բանդանա, թևքերը ծալված վերնաշապիկ, վճռական հայացք: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
Ջենները մասնակցել է ամսագրի գովազդային հոլովակում:
«Ամեն օր մենք ընտրում ենք: Մենք կարող ենք մեր կարծիքը հայտնել համացանցում «հավանումների» և հեշթեգերի միջոցով: Բայց դա ոչ միշտ է այդքան հեշտ եղել, հատկապես՝ կանանց համար»,- ասվում է տեսանյութում:
Քենդալ Ջենները

Քենդալը դիտողներին պատմում է, թե ինչպես են 1849 թ. կանայք սկսել պայքարել ընտրություններում քվեարկելու իրենց իրավունքի համար:
Նշենք, որ We can do it! հայտնի պաստառը հաճախ շփոթում են Գամորդուհի Ռոզիի հետ՝ հերոսուհու, որը ներկայացնում է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գործարաններում աշխատող ամերիկուհիներին, որոնցից շատերը զինամթերք և ռազմական սարքավորումներ են արտադրել:
Գամորդուհի Ռոզին

Ջերալդին Դոյլը

Բեյոնսեն

Փինքը

Քելլի Ռոուլանդը

Քրիս Ջենները

Քրիստինա Ագիլերան

Միշել Օբաման

Լենա Դանեմը

Քանյե Ուեսթը

Արքայադուստր Լեան

Մայքլ Ջորդանը

Էմի Փոլերը












































