ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող հանրապետական Դոնալդ Թրամփի օգտին քվեարկողներին իշխանության մեջ անհրաժեշտ է ուժեղ ձեռքով մարդ՝ Վլադիմիր Պուտինի նման: Այս մասին գրում է The Washington Post-ը:
«Թրամփի ընտրողներին պետք է ուժեղ մարդ, որը թշնամիներին կսեղմի տանը և արտասահմանում, նրանց պետք է նյույորքյան շեշտադրմամբ Պուտին»,- գրում է Մեթ Օբարյենը:
Թրամփն այն միտումի ներկայացուցիչներից մեկն է, որը ձևավորվել է աշխարհի շատ երկրներում, որտեղ իշխանության գլուխ են եկել «նոր ազգայնականները»՝ նշում է հոդվածագիրը:
«Ազգայնականների նոր տիպը հաճախ շովինիզմի, ավտորիտարիզմի նկատմամբ համակրանքի և սկեպտիցիզմի նշաններ է ցույց տալիս, եթե ոչ՝ թշնամանք գլոբալիզացիայի նկատմամբ»,- գրում է հեղինակը:
Հոդվածագիրը «նոր ազգայնականների» իշխանության գլուխ գալը բացատրում է նրանով, որ «գլոբալ կապիտալիզմը խարխլում է ազգային ժողովրդավարությունը»: