Նավթի համաշխարհային գները շարունակում են իջնել շուկայում գլոբալ գերավելցուկի աճի մտավախությունների ֆոնին։
Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի արժեքն իջել է մեկ բարելի դիմաց 30 դոլարից։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Brent-ի ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել է 2.76 տոկոսով՝ հասնելով 29.99 դոլարի։ WTI նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել է 4.61տոկոսով՝ հասնելով 26.19 դոլարի։










































