Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը պատրաստվում է հզորացնել թիմը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Կատալոնական ակումբը ցանկանում է ձեռք բերել «Սանթոս»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվողներ Նեյմարի և Ուեյն Ռունիի, ինչպես նաև «Լիվերպուլ»-ի դարպասապահ Պեպե Ռեյնայի տրանֆերները:
Նշված ֆուտբոլիստների իրավունքների ձեռքբերման նպատակով «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը 125 մլն եվրո կհատկացնի: Շրջանառվող լուրերի համաձայն` կատալոնական ակումբն արդեն բանակցություններ է վարում:









































