ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ։ Այս մասին գրում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքը։
Բլանի պայմանագրի ժամկետը լրանալու էր 2016թ․ ամռանը։ Նոր պայմանագիրը կգործի մինչև 2018թ․։
«Ինձ համար մեծ պատիվ է նման ակումբի հետ աշխատելը։ Այդ իսկ պատճառով շնորհակալ եմ վստահության համար։ Հավատում եմ, որ ՊՍԺ-ն ֆրանսիական ֆուտբոլի դեսպանն է աշխարհում»,- հայտարարել է 50-ամյա մասնագետը։










































