Twitter-ը ծրագրում է բարեփոխել շփման համակարգը ծառայությունում՝ այն դարձնելով «պակաս խճճված»: Այս մասին հայտնում է The Verge-ը:
Twitter-ի նոր եռամսյակային զեկույցում խոսվում է նվազող եկամտի և ակտիվ օգտատիրական բազայի՝ 307 մլնից մինչև 305 մլն օգտատեր կրճատելու մասին: Twitter-ի ղեկավար Ջեք Դորսին նամակ է գրել բաժնետերերին, որում պատասխանների համակարգի փոփոխությունն անվանել է խնդիրների լուծումից մեկը: Դորսին @name և @reply կանոնները համարում է խճճված:
«Մենք շատ տարօրինակ կանոններ ունենք շփման մեջ: Դրանք ոչ ոք չի հասկանում, և մենք պետք է շտկենք դա»,- գրում է Դորսին:
Առայժմ հայտնի չէ՝ ընկերությունը կոնկրետ ինչպես է պատրաստվում փոխել պատասխանների համակարգը:









































