Սիրիայում ռուսական ավիախումբն անցած շաբաթ ավելի քան 500 մարտական թռիչք է իրականացրել՝ հարվածներ հասցնելով գրոհայինների 1900 օբյեկտի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Հարվածներ են հասցվել ահաբեկիչների օբյեկտներին Հալեպ, Լաթաքիա, Համա, Դեր-Զոր, Դարաա, Հոմս, Հասիկա և Ռաքքա նահանգներում։
Նա նշել է, որ ավիահարձակումների արդյունքում Հալեպ նահանգում ոչնչացվել է արմատական իսլամիստների երկու դաշտային հրամանատար։ Նշվում է, որ Դարաայում ռուսական Սու-34 ռմբակոծիչը ոչնչացրել է ԴԱԻՇ-ի հենակետ։
Ռուսական ավիախմբի գործողությունների ինտենսիվությունը կտրուկ մեծացել է։ Եթե հունվարի սկզբին թռիչքների միջին թիվը կազմել է օրական 40-45, ապա վերջին 2 շաբաթներին այն հասել է 70-75-ի։





































