Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Հայաստանը կարող է դառնալ գազի համար աշխարհում ամենաթանկ գին վճարողներից մեկը

«ՀայՌուսգազարդը» երեկ գազը թանկացնելու հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Նա առաջարկել է բարձրացնել և՛ բնակիչներին (ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ սպառողներին), և՛ գործարարներին (ամսական 10 հազար խորանարդ մետրից ավելի շատ գազ սպառողներին) վաճառվող գազի գինը:

Բնակիչների դեպքում գործող 132 դրամ/խորանարդ մետրի փոխարեն առաջարկվել է 221 դրամ/խորանարդ մետր սակագին: Այսինքն` խոսքը աննախադեպ` ավելի քան 67% թանկացման մասին է: Օրինակ` եթե դուք ձմռան ամիսներին գազի համար վճարում էիք, ասենք, ամսական 35 հազար դրամ, ապա «ՀայՌուսգազարդի» առաջարկած գնի հաստատման դեպքում կվճարեք մոտ 59 հազար դրամ` 24 հազարով ավելի շատ: Մոտավորապես նույն չափով էլ թանկացել է գործարարներին վաճառվող կապույտ վառելիքի սակագինը: Մոտ 243 դրամ/խորանարդ մետրի փոխարեն առաջարկում է 392 դրամ/խորանարդ մետր սակագին, այսինքն` մոտ 62 տոկոսով ավելի: Գործարարների դեպքում սակագինը ճշգրտվում է նաև փոխարժեքով, այնպես որ` «ՀայՌուսգազարդը» դրամի արժեզրկումից վնասներ չկրի:

«ՀայՌուսգազարդի» ներկայացրած հայտը դեռևս չի նշանակում, իհարկե, թե գազը անպայման հենց այդքան էլ կթանկանա: Հանձնաժողովը, առաջիկա 90 օրերի ընթացքում, ամենայն հավանականությամբ, «լուրջ-լուրջ» կուսումնասիրի հայտն ու կկանգնի, ամենայն հավանականությամբ, 45-50 տոկոս թանկացման վրա: Բայց այստեղ կարևոր է նաև այն, թե գազի ներմուծման ի՞նչ գին է գրել(ու) «ՀայՌուսգազարդը»` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ) ներկայացրած իր հայտում: Իսկ դա ամենակարևոր հարցն է, քանի որ և՛ Հայաստանի սահմանի վրա գազի գին գրողը, և՛ հայաստանցի վերջնական սպառողին գազ վաճառողը նույն «Գազպրոմն» է: Նա կարող է 360 դոլար/1000 խոր.մետր գնով հայաստանցիներիս վաճառող գազի սահմանի գինը գրել 180 դոլար/1000 խոր.մետր, բայց կարող է գրել նաև 300 դոլար/1000 խոր.մետր: Տարբերությունն այն է, որ առաջին դեպքում մեր իշխանավորները սկսում են պատմել Գյուլնազ տատի հեքիաթները «էժան ռուսական գազի» մասին, իսկ երկրորդ դեպքում նման բան անել պարզապես չեն կարող: Որովհետև, ինչպես մոտ 2 տարի առաջ ցույց էր տրվել «Առաջին լրատվական» կայքում, 132 դրամ/խոր.մետր սակագինը Հայաստանի վերջնական սպառողների համար շատ չի տարբերվում եվրոպացիներին վաճառվող վերջնական սպառման գնից:

Այժմ իշխանություններն ու «ՀայՌուսգազարդը» մտմտում են, թե ինչ գին ներկայացնեն որպես սահմանի վրայի գին, որպեսզի առավելագույնս «ուտվի»: Այսօր, ամենայն հավանականությամբ, պաշտոնական հայտարարությամբ կասվի, թե նախկինում հայտարարված 180 դոլար/հազար խոր.մետրի փոխարեն այժմ ինչքանն է համարվելու «սահմանի գին»: Մի բան ակնհայտ է` մենք վերջին 3 տարիներին Ռուսաստանից, ավելի ճիշտ` «Գազպրոմից» (կամ որ նույնն է` «ՀայՌուսգազարդից») շուկայականից էժան գազ չենք ստացել, և եթե ՀԾԿՀ-ն հաստատի «ՀայՌուսգազարդի» առաջարկած սակագինը, ապա կդառնանք աշխարհում գազի համար ամենաթանկ գին վճարող սպառողներից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում