Իտալացի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդային պատկանող դեղին ադամանդը մայիսի 14-ին Ժնևում անցկացվող Sotheby’s աճուրդի ժամանակ ռեկորդ է սահմանել՝ հաղորդում է Associated Press-ը:
74.53 կարատ կշռող ադամանդը, որի սեփականատերերի թվում է ոչ միայն դերասանուհին, այլև Ահմեդ Քաջար պարսից շահը, վաճառվել է 2.985 մլն դոլարով: Թանկարժեք քարը աճուրդային գնի ռեկորդ է սահմանել՝ յուրաքանչյուր կարատի համար վճարվել է ավելի քան 40 հազար դոլար:
Ադամանդի նախնական գինը եղել է 1.4-1.8 մլն դոլար:
Թանկարժեք քարի նոր տիրոջ անունը չի բարձրաձայնվում:








































