Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Հոսեին Դեհգհանը հաջորդ շաբաթվա սկզբին կայցելի Մոսկվա։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպանատունը.
«Հաստատում ենք, որ մեր պաշտպանության նախարարը Մոսկվա կայցելի հաջորդ շաբաթ։ Պլանավորված է նրա ու Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպում»։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Ռուսաստանի մայրաքաղաքում բանակցությունները պլանավորված են փետրվարի 16-ին։
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Իրանը հրաժարվել է գնել ռուսական «Տ-90» տանկեր, սակայն կգնի «Սու-30» մարտական ինքնաթիռներ։







































