«Բարսելոնա»-ի պաշտպան Դանիել Ալվեսը ցանկանում է երկարաձգել կատալոնական ակումբի հետ իր գործող պայմանագրի ժամկետը, որն ուժի մեջ է մինչև 2017 թվականի հունիսը:
Ալվեսը, սակայն, չի կարողանում «կապտանռնագույններ»-ի հետ համաձայնության գալ նոր պայմանագրի ֆինանսական կողմի շուրջ:
Բրազիլացին փորձում է օգտագործել Չինաստանից ստացված առաջարկը՝ «Բարսելոնա»-ից ավելի բարձր աշխատավարձ կորզելու համար: Ըստ էության, ֆուտբոլիստը շանտաժի է ենթարկում կատալոնական ակումբի ղեկավարներին, գրում է Marca-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ չինական ակումբը Ալվեսին տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ է առաջարկել:


































