Այսօր սուրբ Հովհաննես եկեղեցու բացման գլխավոր հյուրը, փաստորեն, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էր. բոլորը նրան էին սպասում մուտքի մոտ` սկսած Սերժ Սարգսյանից: Լուկաշենկոն եկավ հայտարարված բացումից մոտ 10 րոպե ուշացումով:
Հյուրերից երևի ամենաշուտը եկել էր Սերժ Սարգսյանը, ով Ծառուկյանի հետ մուտքի մոտ սպասում էր Լուկաշենկոյի ժամանմանը:
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն չի մասնակցել Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը:
Ի դեպ` իր տղայի հետ եկած Լուկաշենկոյին աբովյանցիները դիմավորեցին ծափերով:
Մանրամասները դիտեք տեսանյութում:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի












































