«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն իր կառուցած Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողության ժամանակ իր բացման խոսքում արտասահմանյան ու տեղի հյուրերին դիմելով՝ ասաց, որ ինքը շատ ուրախ է և շատ հուզված: «Ես շատ հուզված եմ և ուրախ եմ, այս եկեղեցու կառուցումը զբաղեցրել է իմ միտքը 7 տարի շարունակ: Վերջին 7 տարին ամեն օր այցելել եմ շինհրապարակ և ամեն նոր դրված քարով ուրախացել եմ, ամեն խոչընդոտով մտահոգվել: Բարեգործությունն իմ պարտքն է իմ ժողովրդի, իմ պետության և Աստծո առաջ»,- ասել է Գ.Ծառուկյանը:








































