Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին կարող է այսօր հրապարակել թիմի կազմը` Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության հանդիպումների համար:
Սկոլարիի վերադառնալուց հետո Բրազիլիայի ընտրանին հինգ հանդիպումներից հաղթանակ է տարել միայն մեկում: Մասնագետի համար անչափ կարևոր է հաջող անցկացնել 2014 թվականի Մունդիալի նախապատրաստական մրցաշարը:
Կարևորագույն հարցն այն է, թե ով հայտացուցակից դուրս կմնա` Ռոնալդինյո՞ն, թե՞ Կական: Սկոլարին ակնարկել է, որ նշված ֆուտբոլիստներից միայն մեկը կհայտավորվի թիմի կազմում:
Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունը տեղի կունենա Բրազիլիայում` հունիսի 15-30-ը: Բրազիլիայի ընտրանու հետ նույն խմբում են Ճապոնիայի, Իտալիայի և Մեքսիկայի ընտրանիները:








































