Սողանքը ոչնչացրել է Թուրքիայի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Դենիզլիի Հարավային ջրվեժը, որին ամեն տարի այցելում է շուրջ 20 հազար զբոսաշրջիկ, հայտնում է ITAR-TASS-ը:
Տառացիորեն 10 վայրկյանում 20 մետրանոց ջրվեժը թաղվել է կավի ու ժայռաբեկորների տակ:
Սողանքի ժամանակ ջրվեժի մոտ զբոսաշրջիկներ չեն եղել, մեկ մարդ միայն ստացել է վնասվածքներ:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ սողանքը առաջացել է գրունտի լվացման հետևանքով: 5 տարի առաջ ջրի բնական հոսքը գրեթե դադարել էր, ու իշխանությունները դիմել էին տեխնիկական հնարքի:
Ներկայում իշխանությունները մտադիր են մանրամասն ուսումնասիրել ու վերականգնել ջրվեժը:







































