Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի՝ մասնագիտությանը վերաբերմունքի մասին:
«Լևանդովսկին իմ հանդիպած ամենապրոֆեսիոնալ խաղացողներից մեկն է:
Նա երբեք վնասվածք չի ստանում և միշտ հասանելի է: Ռոբերտը հիանալի գիտի, թե որքան կարևոր է առավելագույն լավ մարզավիճակում լինել՝ հոգեպես և ֆիզիկապես»,- Bild-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:









































