Թուրինի «Յուվենտուս»-ի պաշտպան Ջորջո Կիելինին շարքից դուրս է մնացել 3 շաբաթով, տեղեկացնում է Football Italia-ն:
Ֆուտբոլիստը վնասել է աջ ոտքը: Այսպիսով, 31-ամյա Կիելինին բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` Մյունխենի «Բավարիա»-ի դեմ հանդիպումը:
Բացի այդ, թուրինյան ակումբի պաշտպանը ստիպված կլինի բաց թողնել «Նապոլի»-ի, «Բոլոնիա»-ի և «Ինտեր»-ի դեմ հանդիպումները:







































