Անգլիական «Լեսթեր»-ը մոտ օրերս նոր պայմանագիր կառաջարկի թիմի դարպասապահ Կասպեր Շմեյխելին, վստահեցնում է The Sun-ը:
Ըստ աղբյուրի` թիմի ղեկավարությունը ցանկանում է այս քայլով կանխել դարպասապահի` «Մանչեսթեր Յունայթեդ» և «Տոտենհեմ» հնարավոր տեղափոխությունը:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Շմեյխելը մասնակցել է 25 հանդիպման և բաց թողել 27 գնդակ:








































