Նախատեսվող սահմանադրական նոր փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից հետո, կնվազեցնեն Վրաստանի վարչապետի լիազորությունները: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
«Մենք ստեղծում ենք սահմանադրական հանձնաժողով: Սահմանադրությունը կփոխվի, և վարչապետի լիազորությունները կհավասարակշռվեն»,- ասել է Իվանիշվիլին:
Միաժամանակ Վրաստանի վարչապետը նշել է, որ դեռևս հայտնի չէ, թե երբ կընդունվեն ուղղումները, որոնք կսահմանափակեն վարչապետի լիազորությունները:









































