Արևմտյան ԶԼՄ-ները, այդ թվում՝ Variety ամսագիրը, հրապարակել են «Օսկարի» հիմնական անվանակարգերում հավակնորդների համատեղ լուսանկար, որոնց մեջ աֆրոամերիկացիներ չկան: Լուսակարն արվել է փետրվարի 8-ի երեկոյան՝ «Օսկարի» հավակնորդների համար ավանդական բանկետից հետո:
Լուսանկարում պատկերված են՝ Լեոնարդո Դի Կապրիոն, Ջենիֆեր Լոուրենսը, Մեթ Դեյմոնը, Մարկ Ռուֆֆալոն, Սիլվեսթեր Ստալոնեն և այլք:
Լուսանկարում երևում են նաև ռեժիսորներ Սթիվեն Սփիլբերգը, Ջորջ Միլլերը, Ռիդլի Սքոթը, Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, երաժիշտներ Սեմ Սմիթը և Դայան Ուորենը:
Նրանց բոլորին պաշտոնական օսկարյան սերտիֆիկատներ են հանձնվել:










































