Եվրոպական առաջատար հինգ՝ Անգլիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի առաջնությունները 354 մլն դոլար են ծախսել 2016 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այդ մասին հայտնում է FIFA TMS-ը:
Ամենից շատ գումար ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսել են Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները՝ 181 մլն դոլար: Այնուհետև իսպանական Պրիմերան է՝ 62 մլն, գերմանական Բունդեսլիգան՝ 51 մլն և ֆրանսիական 1-ին լիգան՝ 34 մլն:
Ա Սերիայի ակումբները 26 մլն եվրո են ծախսել նախորդ ձմեռային տրանսֆերային շուկայում:








































