Ճապոնիայի Օսակա քաղաքի քաղաքապետ Տորու Խասիմիտոն, ով հայտնի է իր ազգայնական հայացքներով, հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհայինի տարիներին ճապոնացի զինվորականների կողմից Հարավարևելյան Ասիայում կանանց մարմնավաճառության դրդրելը անհրաժեշտ է եղել շարքերում «կարգուկանոնը պահպանելու» և զինվորականների ժամանցն ապահովելու համար, որոնք իրենց կյանքն են վտանգել մարտերում՝ հաղորդում է The Daily Telegraph-ը:
«Զինվորներին, որոնք իրենց կյանքն են վտանգել այն իրավիճակում, երբ փամփուշտները նման էին անձրևի և քամու, անհրաժեշտ է եղել հանգիստ: Հանգստի համար կանայք անհրաժեշտություն էին: Դա հասկանալի է յուրաքանչյուրին»,- հայտարարել է քաղաքական գործիչը:
«Սփոփանքի տներում» ճապոնացի զինվորականների համար բռնի կերպով մարմնավաճառ են աշխատել շուրջ 200 հազար կին՝ հիմնականում Չինաստանից և Կորեայից:
Հարավային Կորեայի կառավարության աղբյուրը YONHAP գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ շատ հիասթափված է ճապոնացի բարձրաստիճան քաղաքական գործչի հայտարարությունից, որով աջակցել է մարդկության դեմ գործած հանցանքները և լուրջ խնդիրներ առաջացրել պատմությունը հասկանալու, կնոջ իրավունքները հարգելու հարցում:









































