Արբանյակը, որը Հյուսիսային Կորեայի կողմից արձակվել է փետրվարի 7-ին, անաշխատունակ է. այն «թավալգլոր է տալիս ուղեծրում» և ազդանշաններ չի ուղարկում։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան ռազմական աղբյուրներին։
Տիեզերք դուրս բերված սարքը կշռում է մոտ 100 կգ։ Այ գտնվում է 480 կմ բարձրության վրա։
Փխենյանը հաստատում է, որ արբանյակը կոչված է հետևելու եղանակային պայմաններին, հետախուզելու օգտակար հանածոները, երկիր փոխանցելու տվյալներ անտառների տեղադրության մասին։ Սակայն մինչ օրս արբանյակը ոչ մի ազդանշան չի փոխանցել։
Արձակված սարքը Փխենյանն անվանում է 4-րդը, սակայն ամերիկյան հետախուզությունը հաստատում է միայն երկու արձակումներ՝ նախորդը տեղի է ունեցել 2012 թվականին։








































