Թեհրանը մինչև 2014 թ. մարտի 20-ը տիզերք կուղարկի երկրորդ կապիկին: Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի տիեզերական գործակալության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Մուհամմադ Էբրահիմին:
Նա նշել է, որ հրթիռակիրը կաշխատի հեղուկ վառելիքով, ինչը թույլ կտա նվազեցնել արագությունը և կենդանու օրգանիզմի վրա ծանրաբեռնվածությունը:
Հիշեցնենք,որ 2013 թ. հունվարին Իրանը հրթիռակիր է արձակել, որը ուղեծիր է դուրս բերել, այսպես կոչված, «կյանքի պարկուճ»: Սարքն ուղեծիր էր բարձրացրել կապիկի:
«Կյանքի պարկուճի» նախորդ արձակումն Իրանի կողմից իրականացվել էր 2010-ի փետրվարի սկզբին, երբ Իրանը սեփական արտադրության «Կավոշգար-3» հրթիռակրի օգնությամբ տիեզերք էր ուղարկել մկներ, կրիաներ և որդեր: Սարքը բարեհաջող երկիր էր վերադարձել:








































