Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը 2015 թվականի նոյեմբերի 14-ին Անթալիայում ԵԽ ղեկավար Դոնալդ Տուսկի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ հանդիպման ժամանակ Եվրամիությունից պահանջել է 30 միլիարդ եվրո փախստականների խնդիրը լուծելու համար` հակառակ դեպքում սպառնալով փախստականներին ուղարկել Եվրոպա: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Այն ժամանակ արդեն համաձայնեցված է եղել ԵՄ-Թուրքիա գործողութունների պլանը, ըստ որի նախատեսվել է Անկարային տրամադրել 3 միլիարդ եվրո օգնություն:
Սակայն Էրդողանը սպառնացել է, որ եթե ԵՄ-ն խնդրի լուծումը չհամատեղի Թուրքիայի Եվրամիություն մտնելու բանակցությունների արագացման հետ, ապա նա կձեռնարկի մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, կսկսի ավտոբուսներով փախստականներին ուղարկել Հունաստան և Սիրիա, և փոքր երեխաների հետ փախստականներին կթողնի ծովափերում խեղդվելու: Էրդողանը երկու տարվա ընթացքում հրաժարվել է ընդունել 3 միլիարդ եվրոն` ասելով, որ նա ամենաքիչը մեկ տարվա համար է ուզում 3 միլիարդ եվրո:
Էրդողանը նաև հայտարարել է, որ ինքն արդեն ծախսել է 8 միլիարդ եվրո փախստականների ճամբարների վրա: «Դուք ինչպե՞ս կպայքարեք փախստականների դեմ, եթե մենք չպայմանավորվենք: Դուք կսպանե՞ք փախստականներին»,- ասել է նա:









































