Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե երբ է մտադիր հեռանալ քաղաքականությունից, հստակ ժամկետներ չի նշել, հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«Ընդհանուր առմամբ, քաղաքականությունը համատեղելի չէ իմ էության հետ: Հասարակությանը հավաստիացնում եմ մեկ բանում, որ ծառայում են հայրենիքիս և կմնամ այնքան ժամանակ, քանի դեռ պետք եմ, և եթե գնամ, ապա՝ ավելի բարդ տեղ»,- հայտարարել է Իվանիշվիլին:
Հիշեցնենք, որ 2012 թ. հոկտեմբերի ընտրությունների նախընտրական հատվածում Իվանիշվիլին հայտարարել էր, որ կլքի քաղաքականությունը 1.5 տարի անց՝ երկրում թողնելով լավ գործող իշխանություն:









































