Tuesday, 30 06 2026
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»

Քանի դեռ չեն բացահայտվել Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի իրական պատվիրողներն ու կատարողները, մարդիկ այս երկրից գնալու են

«Առաջին լրատվական» զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

– Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում Երևանի ավագանու ընտրությունները:

– Այս ընտրություններին նախ պետք է գնահատական տան այդ գործընթացին մասնակցած ուժերը: Իսկ այդ գործընթացին մեր չմասնակցելն արդեն գնահատական է: Բայց այս ընտրությունները ցույց  տվեցին, որ իշխանական ռեսուրսներ ունեցող ուժերը հանդես եկան փող-թեկնածուով: Ընդդիմությունը պիտի հանդես գար գաղափար-թեկնածուով. այսինքն՝ ձայներ կհավաքենք, հետո կգնանք քաղաքապետարան, այնտեղ մեզանից ավելի ձայն հավաքածը կդառնա քաղաքապետը, և կսկսենք բարեփոխումներ անել: Հասարակությունն այս գաղափարին չհավատաց: Չհավատաց նաև այն գաղափարին, որ քաղաքապետի ընտրություններով կարելի է սկսել, և որ դա երկրում փոփոխություններ անելու միջոց է: Հատկապես նախագահական ընտրություններից հետո նման մոտեցումն իրատեսական չէր: Հայաստանում մարդը համարում է, որ միայն նախագահական ընտրություններում տեղի ունեցած փոփոխության արդյունքում կարող են իր կյանքում փոփոխություններ լինել: Եվ այդ պատճառով ու, դժբախտաբար, մյուս ընտրությունները՝ ներառյալ ԱԺ ընտրությունները, չեն կրում համապետական բնույթ: Բայց հուսադրողն այն է, որ Երևանի բնակչության 50 տոկոսը, եթե հաշվի չառնենք ուռճացրած թվերը, մեզ նման չի մասնակցել ընտրություններին և չի հավատացել այս իշխանություններին: Եվ դժվար թե ժողովուրդը ինքնախարազանման դիմի ու իրեն արտագաղթի մղող իշխանություններին ձայն տա: Հետևաբար` այս ընտրությունները ընտրություն չէին:

– Հինգ տարի առաջ նույն ընտրություններին ՀԱԿ-ը ստացել էր շատ ավելի քվե, քան այս անգամ ստացավ «Բարև, Երևան» դաշինքը: Ինչո՞ւ ՀԱԿ-ն այս անգամ չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը:

– Ես չեմ համարում, որ այս ընտրություններին մարդիկ իրենց սրտի եղած քվեն են տվել: Ես չեմ համարում, որ ժողովուրդը մազոխիստ է, որ երբ իրեն արհամարհում ու ճնշում են, իր քվեն 50 և ավելի տոկոսով տա այդ համակարգին: Այս ընտրությունների արդյունքներն ինձ համար ցուցանիշ չեն: Եթե ես համարեի, որ այս ընտրությունները ցուցանիշ կլինեն, գուցե մտածեի մեր  մասնակցության մասին: Բայց մենք գերադասեցինք մեր ուժերը պահել հետագայում ավելի լուրջ գործընթացների, ավելի համախմբված մասնակցելու և այստեղ չփոշիանալու համար: Գործող իշխանության պարագայում Երևանի քաղաքապետը ինչքան էլ ընդդիմադիր լինի, Արարատից եկած Արամ Սարգսյանն էլ լինի, նստի այնտեղ ու ամեն օր կռիվ տա Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ, որևէ բան անել չի կարողանա: Մենք դա տեսել ենք մեր ընկեր Ալբերտ Բազեյանի պարագայում, երբ մի շաբաթում այդ մարդը դիմումը գրեց ու դուրս եկավ: Բարեբախտաբար, նա փողային գործարքների մեջ չկար, ու նրա դեմ չկարողացան գործ հարուցել: Այսօր էլ նույնն բանն էր լինելու:

Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ իր կարծիքով` ԲՀԿ-ն պետք է սեպտեմբերին իրեն ընդդիմություն հայտարարի: Ձեր կարծիքով` ԲՀԿ-ն կդառնա՞ ընդդիմություն:

– Վ. Օսկանյանը հայ քաղաքական դաշտի ամենահին ու փորձառու քաղաքական գործիչներից է, առավել ևս, որ բանակցային գործընթացներին է մասնակցել: Եվ սա այն դեպքն է, երբ նա կոնկրետ ժամանակ է նշում: Վ. Օսկանյանը նման բաները պատահական չի ասում, բանակցող լինելով՝ գիտի խոսքի արժեքը: Նա հստակ գիտի, որ սեպտեմբերին ՀՀ իշխանությունները նախնական ներկայացվող Ասոցացման պայմանագրին ԱՅՈ կամ ՈՉ կասեն: Եվ համոզված է, որ ԱՅՈ են ասելու: Այդ դեպքում արդեն այն երկիրը, որի ջատագովն ու կողմնակիցն է իր կուսակցությունը, թե ԱՊՀ շրջանակում համագործակցության, թե երիտասարդների կողմից ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում կազմակերպած միջոցառումների առումով, ուղղակիորեն դեմ է լինելու ասոցացման պայմանագրի ստորագրմանը: Եվ ԲՀԿ-ն նաև այդ երկրի պահանջով ընդդիմադիր է դառնալու: Դրա համար ել Վ. Օսկանյանն ասում է, թե ավելի լավ է հիմա ընդդիմադիր դառնանք ու դրանով դիվիդենտներ շահենք, քան թե մնանք մինչև սեպտեմբեր: Այն ժամանակ ուզած, թե չուզած՝  ընդդիմադիր ենք դառնալու:

– Այդ երկիր ասելով՝ Ռուսաստա՞նը նկատի ունեք:

– Այո, Ռուսաստանը նկատի ունեմ, որովհետև այդ երկրի հետ են ԲՀԿ-ի, և ոչ միայն ԲՀԿ-ի, հիմնական քաղաքական գիծն ու դրսևորումները: Նրանք չեն համարում, որ մեր հարաբերությունները վասալային են, որ ՌԴ-ն Հայաստանում ավելի շատ ունի, քան պիտի ունենար որևէ անկախ երկրում: Եվ այս առումով նրանք այդ ուղղության սպասարկողն են:

Պարոն Սարգսյան, նախագահական ընտրություններից առաջ սպասում կար, որ միգուցե Դուք էլ կառաջադրվեք, հատկապես որ ՀԱԿ-ից դուրս էիք եկել:

– Ես լավ եմ զգում, որ մարդիկ կան, ովքեր ուզում են, որ ես էլ առաջադրվեմ: Ես միշտ խնդիր եմ ունեցել, որ երկրում փոփոխություն լինի, ես չեմ համարել, որ այս երկրի միակ պաշտոնը նախագահի պաշտոնն է: Այսօր դա այդպես է, ու դրա համար փոփոխություններ տեղի չեն ունենում: 90-ականների սկզբին կար քաղաքական գործիչների մի խումբ, որոնցից յուրաքանչյուրն ասելիք ուներ ոչ միայն իր ոլորտի, այլև արտաքին ու ներքաղաքական ուղղությունների առումով: Նաև դա էր հիմնական գրավականը, որ ունեցանք հաղթանակ: Այս ժողովուրդը Շուշի է հաղթել, 6 միլիոնանոց Ադրբեջանին է հաղթել, և դա տեսակետների ու բազմակարծության հետևանք է եղել: Ես մտածում եմ, որ այս երկրում պետական պաշտոնյաները պետք է ազատ լինեն: Ես նախագահ դառնալու խնդիր չեմ դրել:

2008թ. ակնհայտ էր, որ Ռ. Քոչարյանի իրավահաջորդը լինելու է Ս. Սարգսյանը: Ուզեր Ռ. Քոչարյանը, թե չուզեր, դա իրենից չէր կախված: 2007թ. ԱԺ ընտրություններից հետո պարզ էր, որ այս թիմը, որին քրեաօլիգարխիկ, ավազակապետական ու թալանչիական են համարում, իր ապագա 10 տարվա երաշխիքը տեսնում է Ս. Սարգսյանի մեջ: 2013թ. ընտրություններից հետո չկա որևէ մեկը, որին Ս. Սարգսյանի իրավահաջորդը կարելի է տեսնել: Դրա համար էի ես ասում, թե էպոխաների փոփոխություն է գալու: 2017-ին կամ երբ էլ որ լինեն առաջիկա ընտրությունները, Ս. Սարգսյանի համար չափից ավելի դժվար է լինելու հաղթելը: Եվ 2013-ի ընտրությունների մեջ չմտնելու համար նաև այս հանգամանքի հաշվարկը կար: Նաև ավելորդ տեղը իրենց ուժերի վրա հավատացած մարդկանց  չխանգարելու և ուժերը չփորձելու հաշվարկը կար: Ես տեսնում եմ, որ դրա հնարավորությունը շատ ավելի մեծ է հաջորդ ընտրություններին մասնակցելու դեպքում: Բայց ժամանակը կգա, նոր այդ ուղղությամբ կմտածենք:

Երբ Դուք դուրս եկաք ՀԱԿ-ից, հայտարարեցիք, որ լինելու եք «փողոցային» ընդդիմություն, պայքարելու եք փողոցում, բայց ինչո՞ւ դա տեղի չունեցավ:

– Ես ասել եմ, որ ՀՀ բնակչության ընտրողների թվից 131-ն է, որ դառնում է պատգամավոր, ընդդիմադիր հատվածի մեծ մասը մնում է փողոցում: Ես էլ նրա հետ գերադասում եմ մնալ փողոցում: Ես ասել եմ, որ կգնամ մարզեր, հանդիպումներ կունենամ «Հանրապետություն»կուսակցության անդամների հետ, կփորձեմ նրանց հետ ճշտել անելիքները և դա արել եմ: Լրագրողական մանիպուլյացիաներ ձեռնարկելով՝ ինձ վերագրեցին բաներ, ինչը ես չեմ ասել:

– Իսկ ավելի ակտիվ պայքար ծավալելո՞ւ եք:

– Ես իմ քաղաքական գործունեությունը միշտ տեսել եմ հասարակության հետ և զանգվածային պայքարով: Ես անարյուն հեղափոխությունը տեսնում եմ միայն լայն զանգվածների մասնակցությամբ: Բազմաթիվ անգամներ, նաև իմ գործունեության արդյունքում տեսել եմ այդ զանգվածների մասնակցությունը և հասկանում եմ, թե ինչպես կարելի է նրանց բերել հրապարակ, մեծացնել հետաքրքրությունը: Ավելին՝ իմ մոտեցումը հետևյալն է, որ հետընտրական պրոցեսներում չէ, որ պետք է միավորվել ու հույս ներշնչել: Մինչև ընտրությունները դու պետք է այդ զանգվածը ցույց տաս, մինչև ընտրությունները այդ զանգվածով պիտի պարտադրես իշխանություններին անել արդար ընտրություններ: Կա մի զանգված, որի առաջ չի կանգնի ոչ զինվորականը, ոչ էլ չինովնիկը, որովհետև նրանց մեջ տեսնում են իրենց հորեղբոր որդուն, իրենց ծնողին:

2008-ին քի՞չ էր այդ զանգվածը, որ զինվորականն ու չինովնիկը կանգնեցին նրանց առաջ:

– Բացարձակ քիչ չէր, ոչ էլ քիչ էր 2003-ին: Ես երբեք ժողովրդին չեմ մեղադրում: Երբեք չեմ սիրել Ուլյանով Լենինից մեջբերել, բայց նա հեղափոխություն արած մարդ է, և նրա հեղափոխությունը հաղթանակ է տվել, որը գոյատևել է 70 տարի: Նա հայտարարեց, որ 24-ը շուտ է, 25-ը՝ ուշ: Յուրաքանչյուր գործընթաց ունենում է իր պիկը: Ես նման պիկեր տեսել եմ: 2003թ. Ակադեմիայի շենքում նստած էր միայն շտաբի պետը, մնացածները նույնիսկ ինքնաթիռը պատրաստ պահել էին Հայաստանը լքելու համար: Նման դեպք եղել է նաև 2008թ.: Եվ համապատասխան մի օրվա, մի քանի ժամի տարբերության պարագայում որևէ մեկը չի կանգնի ժողովրդի դեմ: Երբ փողոցում 100 հազար մարդ է, իսկ դա մարտի 1-ին տեսել ենք, արդեն խնդիրն այլ որակ է ստանում: Ամեն ընտրություն յուրահատուկ փորձ ու փոփոխություն է բերում: Եվ դրա համար էլ ես վստահ եմ, որ այս նախագահական ընտրություններով սկսվեց այդ էպոխայի վերջը: 2003-ին մարդիկ գալիս են հանրահավաք՝ լսելու թե ընդդիմությունն ինչ է ասում, որովհետև հեռուստատեսությամբ դա թույլ չէին տալիս: 2013-ին կարող ես հեռուստատեսությամբ ասել, ինչ ուզում ես: Եվ այնպես չէ, որ 2013-ին նախագահն ավելի առաջադեմ է դարձել: Աշխարհն է առաջ գնացել: Կա համացանց, որով ով ինչ ուզում, ասում է: Կյանքը փոխվում է, էպոխան փոխվում է: Հաջորդ ընտրություններին նման մեթոդներով մասնակցելը շատ ավելի դժվար է լինելու: 2013-ին Ս. Սարգսյանն ինքն էլ հասկացավ, որ մազից պրծավ: Շատ հարգելով Ր. Հովհաննիսյանին, քարոզարշավի նրա մեթոդներն ընդունելով՝ պետք է ասել, որ թեև աջից ու ձախից հազար ու մի մոտեցումներով խանգարում էին նրան, միևնույն է, Ս. Սարգսյանը հազիվ պրծավ: Իսկ եթե հաշվի առնենք, որ հաջորդ ընտրություններին ոչ թե Ս. Սարգսյանը, այլ իր իրավահաջորդն է լինելու, ավելի դժվար է լինելու: Ր. Հովհաննիսյանը միայն բարևելով՝ հասավ նրան, որ այս իշխանությունները խնդիր ունենան: Աշխատանք է պետք անել:

Դուք կանե՞ք այդ աշխատանքը:

– Ես դատապարտված եմ դա անել: Ես հակված եմ դրան և տեսնում եմ, որ էս երկիրը երկիր չի դառնա, քանի դեռ չի կայացել դատական համակարգը, տեսնում եմ, որ մարդիկ արտագաղթում են օրենքի բացակայությունից: Ես համոզված եմ, որ քանի դեռ չեն բացահայտված հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը, դրանց իրական հրաման տվողները, պատվիրատուներն ու կատարողները, այս երկրից գնալու են: Եվ ես պարտադրված եմ դա անել: Դա վրեժխնդրությունից չէ, դա այս երկրի նկատմամբ ունեցած սրտացավությունից է:

Վերջին ԱԺ և նախագահական ընտրություններին ասում էին, որ երեք նախագահների մրցակցություն է, թեև նախագահական ընտրությունների դեպքում այնքան էլ այդպես չեղավ: Բայց 2017-2018-ի ընտրություններին հավանաբար այդպես կլինի, և դա ավելի կդժվարացնի մրցակցությունը:

-Ես չեմ համարում, որ 2013-ի նախագահական ընտրություններին մեկ նախագահի պայքար էր, դա նորից 3 նախագահի պայքար էր: Ուղղակի պայքարը տարբեր ձևեր ուներ, ու տակտիկական տարբեր ճանապարհներ էին ընտրել: 2018-ին կլինեն այդ ընտրությունները, թե ավելի շուտ կլինեն, բայց ես ուրախ կլինեմ, որ Ռ.Քոչարյանն իր թեկնածությունը դնի: Դա ավելի լավ է, քան կողքից միջամտելը: Ընդդիմության հաղթելու ամենալավ հնարավորությունն այն պարագայում կլինի, երբ նա բացահայտ մտնի խաղի մեջ: 2001-2007թթ. քաղաքական փորձությունը, որ անցել եմ նրա իշխանության տարիներին, ինձ հնարավորություն է տվել լավ ճանաչել այդ մարդուն, իմանալ նրա թույլ և ուժեղ կողմերը: Եվ եթե ինքը դնի, այնպիսի ընտրապայքար եմ խոստանում, որը բացի քաղաքական բովանդակությունից ունենա նաև լուրջ հոգեբանական բովանդակություն:

Բայց Ռ.Քոչարյանը կառաջադրվի՞:

– Կարծում եմ` կունենա այնքան քաղաքական խոհեմություն, որ չի առաջադրի իր թեկնածությունը՝ հասկանալով որ չունի հասարակական աջակցություն ստանալու հնարավորությունը: Իսկ  իշխանական թևի աջակցությունը, եթե անգամ Ս.Սարգսյանն էլ նրան աջակցի, միևնույն է, ՀՀԿ-ում կա մարդկանց մի խումբ, որը Ռ.Քոչարյանի հետ այնքան է խզել կապերն ու հարաբերությունները, որ նրա վերադարձն իր համար շատ վտանգավոր կհամարի:

Իսկ Ձեր կարծիքով` 2018-ին Ս.Սարգսյանն ու Ռ.Քոչարյանն ընդհանո՞ւր, թե՞ առանձին թեկնածուների են պաշտպանելու:

– Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ քաղաքական դաշտը բաժանվել է այդ երկու մարդկանց միջև: Դու կլինես իշխանություն, ես կլինեմ ընդդիմություն, ինչ-որ պահից՝ հակառակը: Ես չեմ կարող դա պնդել, ավելին՝ հոգեբանական առումով ես միշտ հասկացել եմ, որ քո նախորդին իշխանություն վերադարձնելն անհամեմատ ավելի դժվար է, քան ցանկացած մեկին: Իմ կարծիքով` Ս.Սարգսյանը կգերադասի իշխանությունը թողնել ցանկացած մեկին, բացի Ռ.Քոչարյանից: Բայց ում վրա էլ կանգ առնի, լինելու է անհամեմատ ավելի թույլ, քան ինքն է: Իսկ դա լուրջ հույս է ընդդիմության համար: Մեր ժողովուրդը Եղեռն է հաղթահարել, սա ինչ է, որ չհաղթահարենք: Կհաղթահարենք, և ժողովուրդը տուն կգա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում