Հնդկաստանի հյուսիսային Լակնաու քաղաքի (Ութար-Փրադեշ նահանգ) բանտում մահացել է աշխարհի ամենատարեց բանտարկյալը՝ 107-ամյա Ռամ Կալին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Ռամ Կալին դատապարտվել էր սպանության մեջ մասնակցություն ունենալու համար: Նրան համաներում չի շնորհվել՝ հաշվի առնելով կատարված հանցագործության ծանրությունը:
Ավելի վաղ Ութար-Փրադեշ նահանգում, ելնելով մարդասիրական նկատառումներից, բանտից ազատ էր արձակվել 108-ամյա բանտարկյալը, ով 2009 թ. դատապարտվել էր չորս մարդկանց սպանության համար:







































