Մայիսի 12-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում Մայիսյան գյուղի 57-ամյա մի բնակչից ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, Մայիսյան գյուղի աղբանոցի մաքրման աշխատանքների ժամանակ, աղբանոցից գտել են թնդանոթի արկի գլխիկ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է թնդանոթի արկի գլխիկ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:








































