Ադրբեջանական բանակը շփման գծում անցկացնում է հերթական լայնամասշտաբ զորավարժությունները: Այս մասին հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Զորավարժությունները, որոնք կտևեն մինչև շաբաթվա վերջ, անցկացվում են պաշտպանության նախարարի, գեներալ-գնդապետ Սաֆարի Աբիևի հրմանատարության ներքո:
Զորավարժություններին կմասնակցեն Ադրբեջանի ցամաքային զորքերը և ռազմաօդային ուժերը:









































