9to5Mac պարբերականի աղբյուրները Կուպերտինոյից հաստատել են, որ մարտի 15-ին սպասվող iPhone 5se-ն կներկայացվի նույն գունային գամմայում, ինչ նախկինում iPhone 6s-ը։
Արծաթագույն, մուգ մոխրագույն, ոսկեգույն և ոսկե-վարդագույն երանգներում կներակայցվեն նաև Apple ընկերության այլ նորույթներ՝ iPad mini-ն, iPad Air 3-ը և 12-դյույմանոց թարմացված MacBook-ը։ Այս տեղեկությունը հերքում է երեկ տարածվածը, համաձայն որի՝ Apple-ը որոշել է հրաժարվել Rose Gold գույնից 4-դյույմանոց շարքում, և դա կփոխարինի վառ վարդագույնով։
iPad Air 3-ի նախատիպերը՝ ոսկե-վարդագույն երանգով, արդեն բազմիցս ցուցադրվել են։ iPad Mini-ն և Macbook-ը նույնպես կթողարկվեն նույն գույնի, սակայն առաջիկա շնորհանդեսին դա դեռևս կարող է տեղի չունենալ։











































