ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի բնակիչ Քլիֆ Կլունջը հայտարարել է, որ գտել է Coca-Cola-ի գաղտնի բաղադրատոմսի բնօրինակը՝ գրում է The Daily Mail-ը:
Բանաձևը eBay-ում հնարավոր է ձեռք բերել 15 մլն դոլարով:
Քլուջի խոսքով՝ ինքը հայտնաբերել է 1943թ. թվագրված փաստաթուղթ, որը ձեռք է բերել հայտնի քիմիկոսի իրերի աճուրդի ժամանակ՝ վերջինիս նամակների ու անձնական իրերի հետ:
Ինչպես ենթադրում է Քլիֆը, Coca-Cola-ն փորձագետին է ուղարկել ըմպելիքի բաղադրատոմսը, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դժվարանում էր ձեռք բերել անհրաժեշտ բաղադրիչները:
Քլուջը խոստովանել է, որ հույս չունի, թե փաստաթղթով հնարավոր է միլիոններ վաստակել, սակայն հավատում է, որ մի քանի հազար դոլար, այնուամենայնիվ, կվաստակի:
Coca-Cola-ում, սակայն, պնդում են, թե բաղադրատոմսը կարող է մասամբ համընկնել իսկական բաղադրատոմսի հետ, և դրանով հնարավոր չէ ստեղծել իրենց ֆիրմային ըմպելիքը:









































