Կարակասի առևտրային կենտրոնները որոշում են ընդունել անցնել աշխատանքային գրաֆիկի կրճատման. դրանք բաց կլինին օրական ընդամենը չորս ժամ, հայտնում է korrespondent.net-ը:
Ձեռնարկատերերն այդպիսի քայլի են դիմել կառավարության էլեկտրաէներգիայի խնայողության պահպանման հրահանգի շրջանակներում: Աշխատաժամանակի կրճատման հետ սպասվում են աշխատանքից մասսայական ազատումներ:
Իշխանությունները հայտարարել են, որ Էլ-Նինյո կլիմայական երևույթի պատճառով ջրի մակարդակը հիդրոէլեկտրոկայաններում հասել է նվազագույնի:
Վենեսուելայի կառավարությունը նաև դիմել է բնակիչներին` էլեկտրաէներգիայի խնայման խնդրանքով: Հունվարից երկրում մտցված է նաև ջրամատակարարման կրճատված ռեժիմ:




































