ԴԱԻՇ խմբավորման ծայրահեղականները Իրաքի հյուսիսում սպանել են Մոսուլ քաղաքի 300 բնակչի։ Այս մասին հայտնել է ազգային աշխարհազորի ներկայացուցիչ Մահմուդ Ալ-Սուրջին՝ փոխացնում է TASS գործակալությունը։
Ալ-Սուրջին ընդգծել է, որ զոհերի մեծ մասը ոստիկանության նախկին ծառայողներն են և զինծառայողներ։ Թե ինչ ժամանակահատվածում են իրականացվել այդ հանցագործությունները՝ չի հստակեցվում։
Ինչպես հայտնել են Իրաքի աջակցության ՄԱԿ-ի առաքելությունում, չդադարող բռնության զոհերի թիվը հունվարին հասել է մոտ 850-ի, ևս 1450 մարդ վնասվածքներ է ստացել։









































