ԱՄՆ-ում 2012 թվականին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել են իրավապահ մարմինների 92 աշխատակիցներ: Այս մասին հայտնի է դառնում Հետաքննությունների դաշնային բյուրոյի հրապարակած նախնական տվյալներից՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտնել է FBI-ի ղեկավար Ռոբերտ Մյուլլերը՝ «այդ մարդկանցից յուրաքանչյուրի մահը հիշեցնում է, որ հասարակական անվտանգության և ազատության համար պետք է թանկ վճարել»:
Որքան էլ տվյալները մտահոգիչ են, այնուհանդերձ՝ ցուցանիշը 2011-ի համեմատ բարելավվել է. 2011 թվականին ԱՄՆ-ում ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհվել էր իրավապահ մարմինների 125 աշխատակից, որից 72-ը սպանվել էին հանցագործների ձեռքով:








































