Չինաստանի մոտ 6 մլն բնակիչներ լուսնային օրացույցով Նոր տարվա առթիվ հանգստյան օրերին մեկնել են արտասահմանյան ճամփորդությունների, ինչը 13%-ով գերազանցել է նախորդ տարվա այդ ցուցանիշը: Այս մասին հայտնում է «Ցզինցզի ցանկաո բաո» պարբերականի էլեկտրոնային տարբերակը:
Հաղորդվում է, որ այս տարի հանգստի առավել տարածված վայրերը եղել են Թաիլանդը, Ճապոնիան, Կորեայի Հանրապետությունը: Չինաստանի բնակիչները նաև շատ են մեկնում հանգստանալու Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա:
Չինաստանի զբոսաշրջային ասոցիացիայում հայտնում են, որ արտասահմանյան ուղևորություններին նպաստում են ուժեղ յուանը, արտոնյալ վիզային քաղաքականությունը, մտահորիզոնն ընդլայնելու չինացիների ցանկությունը:











































