Թուրքիայի կառավարությունը պատրաստել է օրինագիծ, որով կխստացվեն պահանջներն ալկոհոլային արտադրանքների գովազդի հանդեպ, ինչպես նաև կսահմանափակվեն ալկոհոլային ըմպելիքների վաճառքն ու կիրառումը: Այս մասին հայտնել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Յահյա Աքմանը՝ փոխանցում է Interfax-ը:
Օրինագծով առաջարկվող միջոցառումների շարքում է ալկոհոլի վաճառքի կետերի նվազեցումը:
Թուրքիայի կառավարությունը հայտարարում է, որ չի պատրաստվում միջամտել քաղաքացիների անձնական կյանքին, պարզապես ցանկանում է ալկոհոլի վաճառքի վերահսկման ոլորտում և դրա հետևանքներից երիտասարդների պաշտպանության հարցում Թուրքիան մոտեցնել եվրոպական չափորոշիչներին:
«Պետությունը պատասխանատվություն է կրում ընտանիքի և ժողովրդի համար»,- հավելել է նա:










































