ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ է սկսել Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակման կապակցությամբ, հաղորդում է RIA Novosti-ն: Նշվում է, որ հանդիպումը մեկնարկել է տեղի ժամանակով ժամը 11:00-ին Նյու Յորքում: Հանդիպումն անցնում է փակ ռեժիմով:
ՄԱԿ-ում Վենեսուելայի մշտական ներկայացուցիչ Ռաֆաել Ռամիրեսը հայտարարել է, որ խորհրդակցության ընթացքում կհաստատվի մամուլի համար հայտարարություն:
2016թ. արդեն տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ՝ Փխենյանի կողմից ջրածնային ռումբի փորձարկման կապակցությամբ:













































