ԱՄՆ Իլինոյս նահանգի բնակիչը պատիժ կկրի սեռական բռնության համար: Այլասերվածին զոհ է դարձել Ֆիլ անունով սիրամարգը: Թռչնի մարմինն ավելի ուշ հայտնաբերել են հանցագործի ավտոտնակում:
Ինչպես պարզվել է, 64-ամյա Դևիդ Բեքմենն արդեն ոստիկանության նշանառության տակ է եղել՝ անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության և 2 անգամ մարդկանց ծեծի ենթարկելու, ինչպես նաև հեռախոսային սպառնալիքների և թմրանյութեր պահելու համար:
Հետաքննելով վերոնշյալ դեպքերը՝ոստիկաններն ապրիլի 28-ին հայտնաբերել են մահացած սիրամարգին:









































